Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Այցելություն Շիրազի հուշատուն-թանգարան

Այցելություն Շիրազի հուշատուն-թանգարան
06.12.2014 | 17:49

Երեկ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ՀՀ Շիրակի մարզ կատարելիք այցի շրջանակում հանդիպեց Հովհանես Շիրազի հուշատուն-թանգարանի աշխատակիցների հետ, ծանոթացավ թանգարանի ցուցադրությանը: Մշակույթի ոլորտում ունեցած ներդրման ու զարգացման, ինչպես նաև երկարամյա արդյունավետ գործունեության համար Հ. Շիրազի հուշատուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանը պարգևատրվեց մշակույթի նախարարության պատվոգրով:

Հայ մեծանուն բանաստեղծի հուշատուն-թանգարանը հիմնադրվել է 2003-ին: Թանգարանի շենքը, որպես տուն Հ. Շիրազին նվիրել են քաղաքային իշխանությունները`1983-ին (այն կառուցվել է 1886 թվականին և պատկանել մեծահարուստ վաճառականի): Սակայն 1988-ի դեկտեմբերին՝ թանգարանը դեռ չբացված, միառժամանակ այստեղ ապաստանել են երկրաշարժից անօթևան մեկ տասնյակից ավելի ընտանիքներ: Թանգարանում պահպանվում և ցուցադրվում են Հովհաննես Շիրազի անձնական իրերը, ձեռագրերը և տպագիր գործերը։ Մեծ արժեք են ներկայացնում հատկապես բանաստեղծին կամ թանգարանին նվիրաբերված նշանավոր արվեստագետների աշխատանքները (Մարտիրոս Սարյան, Սերգեյ Փարաջանով, Արա Շիրազ, Սիփան Շիրազ և այլն)։
Շրջայցի մանրամասները` առաջիկայում:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2106

Մեկնաբանություններ